Կորոնավիրուս Հասարակություն 

Թուրքմենստանում արգելված է «կորոնավիրուս» բառի օգտագործումը, քաղաքացիները պետք է պարտադիր դիմակ կրեն

analitik.am

 

Թուրքմենստանի բնակիչները, որոնց արգելված է օգտագործել «կորոնավիրուս» բառը, հասարակական վայրերում պետք է պարտադիր դիմակ կրեն: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով՝ Turkmen.news-ին:

Աշխաբադում կարանտինային միջոցառումների արդյունքում փակվել են «Բերքարի» առևտրի և զվարճանքի խոշորագույն կենտրոնը և «Տոլկուչկա» շուկան: Քաղաքում շրջում են պարեկային մեքենաներ և հիշեցնում քաղաքացիներին դիմակ կրելու անհրաժեշտության մասին:

Նշվում է, որ անձնական ​​պաշտպանիչ միջոցները տրամադրում են ոստիկանության ծառայողները: Բացի այդ, տնային տնտեսուհիները զբաղվում են կրկնակի շերտով դիմակների պատրաստմամբ:

 

Նույն շարքից