Կորոնավիրուս Հասարակություն 

Անիտա Ցոյը պատմել է կորոնավիրուսի ամենասարսափելի ախտանիշների մասին

analitik.am

 

Կորոնավիրուսից բուժված հայտնի երգչուհի Անիտա Ցոյը խոսել է հիվանդության ամենասարսափելի ախտանիշների մասին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Московский Комсомолец»-ին:

Նա նշել է, որ հիվանդությունը նման է սովորական գրիպի, սակայն այն «սկսում է ուսումնասիրել ձեզ»: Նա բախվել է վիրուսի այնպիսի դրսևորումներին, ինչպիսիք են հազը, լուծը, համի և հոտի կորուստը, երիկամների, լյարդի, արյան մեջ շաքարի մակարդակի և ճնշման հետ կապված խնդիրների:

«Հիվանդության առաջին երկու շաբաթը պարզապես մղձավանջ է: Չես կարողանում հասկանալ, թե ինչ տեղի կունենա վաղը: Կենսաբանական զենք»,-ասել է Ցոյը:

Երգչուհին նաև խոստովանել է, որ վիրուսի ամենատհաճ դրսևորումը ջերմությունն է ու մարմնի ցավը․ «Ինչ-որ պահի ես մոլորվել էի ժամանակի և տարածության մեջ: Չէի հասկանում, թե որտեղ եմ, ինչ տեսակի հաբեր և ինչ հերթականությամբ պետք է ընդունեմ: Եթե ​​ինձ չհոսպիտալացնեին և հսկողության տակ չլինեի, ինքս չէի կարողանա հաղթահարել հիվանդությունը»,-ասել է նա և ավելացրել, որ հիվանդությունը մեծ ազդեցություն է ունենում մարդու հոգեբանության վրա:

 

Նույն շարքից