Հասարակություն 

Այսօր զոհված կապիտանը Կարեն Արշակյանի հորեղբոր տղան էր

analitik.am

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված կապիտան Սոս Էլբակյանը 28 տարեկան էր, Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից: Այս մասին NEWS.am-ին հայտնել են Մարմաշենի համայնքապետարանից։

Սոս Էլբակյանը Մարմաշեն համայնքի ղեկավար Կարեն Արշակյանի հորեղբոր տղան էր։

NEWS.am-ին հայտնել են, որ Սոսն ամուսնացած չէր, բնակվում էր ավագ եղբոր և ծնողների հետ։

Ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ։

Սոսի մարմինը դեռևս գյուղ չեն տեղափոխել։

 

Նույն շարքից