Հասարակություն 

ՄԻՊ-ը ԿԽՄԿ-ի ներկայացուցչին է տրամադրել Տավուշի բնակավայրերի հրետակոծության վերաբերյալ տվյալներ

analitik.am

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր հեռախոսային քննարկում ունեցա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ:

Նրան եմ ներկայացրել Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի կողմից մարզի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմամբ իրականացվող գնդակոծությունների և հրետանակոծությունների վերաբերյալ մեր արձանագրած տեղեկությունները, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերից Մարդու իրավունքների պաշտպանին հասեցագրվող ահազանգերը։ Ուշադրություն է հրավիրվել նաև մեր միջազգային զեկույցների վրա։ Դրանք կուղարկենք նաև Կարմիր խաչի Ժնևի գրասենյակ։

Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ինչպես նաև հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվածությունը՝ այս պահին մանրամասներ ներկայացնել չեմ կարող»։

Նույն շարքից