Հասարակություն 

Ոստիկանությունը ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և ուղիղ հեռարձակում իրականացնելուց

analitik.am

 

Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից սադրանքները շարունակվում են, տեսականորեն առկա է իրադրության սրման հնարավորություն: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

«ՀՀ Պաշտպանության նախարարությունը կոչով դիմել էր ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և ուղիղ հեռարձակում իրականացնելուց:

Նման քայլերը հակառակորդին հնարավորություն են տալիս ուղիղ եթերի ռեժիմով դիտարկելու մեր տարածքում ընթացող գործողությունները և միանշանակ կարող են վտանգել հայկական զինված ուժերի ստորաբաժանումների անվտանգությունը:

Լրատվամիջոցներին կրկին կոչ ենք անում այս պայմաններում ցուցաբերել անհրաժեշտ պատասխանատվություն, ձեռնպահ մնալ սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց:

Հիշեցնենք, որ բոլոր սահմանամերձ բնակավայրերի մուտքերի մոտ տեղակայված են ոստիկանական հենակետեր»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նույն շարքից