Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Իրենք իմ ոստիկաններն են, պատրաստ եմ իրենց հետ մեկնել առաջնագիծ. Նարեկ Մալյան

analitik.am

Կա՞ արդյոք մի «յուբկով տղա»՝ սորոսի վաստակ, որ կմասնակցի հիմա Տավուշում ընթացող մարտերին։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը։

Մալյանի նշեց, որ  սորոսականները բանակից ճողոպրածներ են՝ Արսեն Խառատյանի գլխավորությամբ, ով այս պատասխանատու օրերին իր լրատվամիջոցում շարունակում է ապատեղեկատվություն տարածել մեր բանակի մասին՝ փորձելով վարկաբեկել հայոց բանակը։

«Դա ԵՊՀ պատմության մեջ առաջին և միակ դեպքն էր, երբ Կառավարությունը հատուկ գրությամբ համալսարանում ասպիրանտական տեղ իջեցրեց Խառատյան Արսենի համար՝ այն ժամանակ դեռ Քոչարյան քարոզող Արսենի հայտնի մայրիկի միջնորդությամբ»։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Նարեկ Մալյանը՝ խորհուրդ տալով սորոսականներին Արսեն Խառատյանից ճշտել իր բանակից ազատվելու այս պատմությունը։

«Եվ երբ Արսենն ասում է մերոնք՝ խոսելով բանակի մասին, իրավունք չունի։ Արսեն ջան, ձերոնք յուբկով տղաներն են, որ ճողոպրել են բանակից, իսկ բանակը՝ մերոնք են»,- ասաց Մալյանը։

ՎԵՏՕ-ի ղեկավարը նաև ասաց, որ սորոսականները փողով ադրբեջանական գիծ են տանում Հայաստանում․«Սա 5-րդ շարասյուն է, քանդում է մեր պետականությունը ներսից։ Ինչպես գիտեք՝ հիմա սորոսականները զավթել են նաև մեր պետությունը ներսից ու մոլախոտի նման խեղդում են։ Իսկ հիմա էլ փորձում են կազմաքանդել մեր բանակը։ Այն բանակը, որի կազմման  մեջ յուրաքանչյուրս մեր լուման ունենք»։

Մալյանը նաև խոստովանեց, որ 9 տարի առաջ ինքն էլ է հավատացել «Հայկական ժամանակ»-ի ապակողմնորոշող, ստահոդ հոդվածներին՝ նաև Խաչատուրովի հետ կապված, իսկ հիմա դրա համար շատ ցավում է և ցանկանում է ներողություն խնդրել Խաչատուրովներից, որ հավատացել է «Հայկական ժամանակ»-ին, որն, ի դեպ, միակը չէր,որ  Սորոսից ֆինանսավորվող մի շարք այլ ԶԼՄ-ների հետ տարիներ շարունակ հարվածել են մեր բարձրագույն սպայական անձնակազմին, նրանց ընտանիքներին։

«Մենք նրանց անպաշտպան էինք թողել, անտարբեր ենք եղել՝ թողնելով մենակ սորոսականների դեմ։ Մեկը հենց գեներալ Գրիգորի Խաչատուրովը, որին հիմա շատերն են փառաբանում, երբ հայրը ծառայության էր մեկնել, ընտանիքի հետ մենակ էր մնացել՝ դեմոկրատիայի անվան տակ քարկոծումների արժանանալով»,- նշեց Նարեկ Մալյանը։

Նա նաև  դիմեց գեներալ Գրիգորի Խաչատուրովին․

«Եթե իմ կարիքը լինի, պարո՛ն գեներալ, ասեք, արագ կտեղափոխվեմ բլինդաժ։ Շատ արագ։ Ես զինվոր տեսակ եմ, պատրաստ եմ ու նաև ունեմ գիտելիքներ ու կարողություններ։ Մենակ գլխարկի դուխովը չի, երբ գրում են դուխով ու «դուխով» թռնում են բանակից»․․․

Ապա, անդրադառնալով հուլիսի 13-ի ակցիայի ժամանակ ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպին, Մալյանն ասաց․

«Իրենք իմ ոստիկաններն են, պատրաստ եմ նրանց հետ մեկնել առաջնագիծ։ Մեր ակցիաները յուբկով տղերքի համար չեն․ մենք ոստիկանների հետ մեր հարցերը կլուծենք»։

«Փառք ՀՀ զինված ուժերին, փառք մեր հրամանատարներին, մեր տղաներին։ Էն ինչ սխալ ենք արել 10 տարի մեր զինվորական հրամանատարության նկատմամբ, հիմա պետք է արագ շտկենք»,- եզրափակեց  Նարեկ Մալյանը։

Նույն շարքից