Ռազմական Քաղաքականություն 

ՀԱՊԿ-ը հաշվի է առել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Հայաստանի զեկույցը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) երեքշաբթի անցկացրել է Մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ կազմակերպությունում Հայաստանի լիազոր ներկայացուցիչը զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, նրա փոխանցած տեղեկությունը հաշվի է առնվել: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայտենդինովը:

«Այսօր կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել կառույցում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Նա տեղեկություն է փոխանցել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և տեղի ունեցած զինված բախումների մասին: Տեղեկությունը հաշվի է առնվել ՀԱՊԿ Մշտական խորհրդի անդամների կողմից»,- հայտնել է Զայտենդինովը:

Նշվում է, որ Մշտական խորհրդի նիստին մասնակցել է ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից