Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

Երկրի քաղաքական ղեկավարությունը չի խոսում հասարակության հետ, վարչապետը անհասկանալի բանաստեղծական հրապարակումներ է անում իր էջին

«Այլընտրանքային նախագծեր խումբ»-ը հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին օրերի լարվածության վերաբերյալ մի քանի նկատառում է կատարել, որոնք ներկայացնում ենք ստորև․

«Փորձելով  սառը նայել

Մտահոգիչ է.

1.Քաղաքական իշխանության նկատելի և անհասկանալի բացակայությունը պատերազմական այս օրերին։ Անվտանգության խորհրդի նիստ մինչ այս պահը չի հրավիրվել. նման բան Հայաստանում չի եղել։ Երկրի քաղաքական ղեկավարությունը չի խոսում հասարակության հետ, վարչապետը անհասկանալի բանաստեղծական հրապարակումներ է անում իր էջին։ Իշխանությունից դեպի հասարակություն չի գալիս պահի լրջության ուղերձ։ Պատգամավորներն ու նախարարները ֆեյսբուքյան շարքային օգտատիրոջ անլուրջ դերում են։

2.Միջնորդական որևէ իրական առաքելության բացակայությունը։

3.Երրորդ կողմի հնարավոր շահագրգռվածությունն ու հաշվարկները՝ այս ռազմական բախման և հետագա զարգացումների մեջ։

4.Թուրքիայի կոշտ և ագրեսիվ դիրքորոշումը։

5.Հայ-ռուսական վերջին շրջանի սառնության ֆոնին մեր դաշնակցային ռեսուրսի անհստակությունը։

6.Այն «լրջության» աստիճանը, որով մենք վերաբերվում ենք մեր սահմաններին ընթացող պատերազմին։ Հայրենակիցներ, մենք ֆիլմ չենք նայում, մենք համակարգչային խաղ չենք նայում։ Ռեալ կորուստների և ռեալ ռիսկերի հետո գործ ունենք։

7.Սոցիալական ցանցերում տիրող էյֆորիկ վիճակը.  «ամենամարտունակ» կոչերով հանդես են գալիս բանակում չծառայած, խրամատ, զենք երբևէ չտեսած դեմքեր, որոնք ֆեյսբուքյան ապահով բլինդաժներում նստած՝ կոչեր և խիզախ կանխատեսումներ են անում։ «Մենք խփինքը», որ հորդում է հազարավոր պլանշետներից և սմարթֆոններից, պետության և պետության քաղաքացու հետ կապ չունեցող պահվածք է։ Խփողներն էլ դուք չեք, նրանք հեռու են ձեր ապահով պլանշետներից։ Պետության քաղաքացու մոտ առաջին տեղում պետք է լինի մտահոգությունը՝ պետության, իրավիճակի, հետագա զարգացումների վերաբերյալ։

8.Այս պահին գրեթե չի հնչում խոսք, որ ուղղված կլիներ իրավիճակը հանդարտեցնելուն, լուծումներ գտնելուն, նոր զոհերից խուսափելուն։ Չի երևում մեխանիզմ, որով  պետք է կանգնեցվի հետագա էսկալացիան։ Միջազգային կառույցների կոչերն առայժմ երկուստեք անպատասխան են մնում»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից