Քաղաքականություն 

Տղաներն իրենց սուրբ արյամբ մեկ անգամ ևս սրբացրին արյունով գծված Հայոց սահմանները․ Արշավիր Ղարամյան

analitik.am

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին թշնամու հրահրած մարտական գործողությունների ընթացքում այսօր զոհվել են զինծառայողներ` մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և Գրիշա Վահանի Մաթևոսյանը…

Տղաներն իրենց սուրբ արյամբ մեկ անգամ ևս սրբացրին արյունով գծված Հայոց սահմանները և գնացին միանալու մեր այն հազարավոր սուրբ նահատակներին, ովքեր ժամանակին Հայրենիքի ազատագրման համար զոհասեղանին դրեցին միայն մի անգամ տրվողը` սեփական կյանքը…
Հավերժ փա՛ռք Հերոսների վառ հիշատակին, և կեցցե՛ առյուծ տղաներ ծնող մեր Ազգը, որի խիզախ զավակները վայրկյան անգամ չեն երկմտում մտնելու կենաց ու մահու պայքար` հանուն Հայրենիքի…»:

Նույն շարքից