Քաղաքականություն 

Անվադողերը պահեստավորում ենք, որ կարիքի դեպքում ժամանակ չկորցնենք.պատգամավոր

analitik.am

Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը տեղեկացնում է.

«Սիրելի ընկերներ ինչպես գիտեք մեր Ժորա Աբգարյան անվադողեր է հասցնում տարբեր ստորաբաժանումներ: Հիմա իրենց հավաքագրման տեղը այլևս լրացված է և պետք է տեղափոխվի, ինչը կկազմակերպվի, իսկ նոր հավաքատեղին է ՎԱՐԴԱՆԱՆՑ 30 հասցեն ՝ Ա. Շավարշյանի անվան թիվ 40 դպրոցի բակը: Խոսել եմ տնօրենի հետ, ով մեծ սիրով և պատրաստակամությամբ կընդունի անվադողերը, ինչպես նաև կկազմակերպեն հավաքը:

Պահեստավորում ենք, որ կարիքի դեպքում ժամանակ չկորցնենք:
Այնպես որ, աշխատանքի գնալուց ձեր տան հին անվադողերը իջեցրեք դպրոցի բակ»:

Հավելենք, որ Ժորա Աբգարյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի ավագ եղբայրն է (Լուսանկարում Ժորան՝ աջից):

Նույն շարքից