Հայաստան Քաղաքականություն 

Բացի Հանրային հեռուստաընկերությունից ու Ազատություն ռադիոկայանից բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են «ՎԵՏՕ»-ի ակցիային

analitik.am

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հուլիսի 13-ին ակցիա էր նախաձեռնել, որը մեկնարկելու էր Խոր Վիրապ վանքի մոտից։ Ավտոերթը կազմակերպվել էր ի նշան բողոքի արտակարգ դրության երկարաձգման ու եկեղեցու դեմ իրականացվող ճնշումների։ Ոստիկանությունը, ուժ կիրառելով, բերման ենթարկեց «ՎԵՏՕ»-ի ղեկավարին, նրանց միացած «Ադեկվադ» միաբանության անդամներից ոմանց, լրատվամիջոցների ղեկավարների։ Ոստիկաններն իրենց կոպիտ դրսևորեցից շարժման անդամ կանանց նկատմամբ։

Իրադարձությունը լուսաբանվեց հայաստանյան բոլոր հեռուստաընկերություններով, բացի Հանրային հեռուստաընկերությունից ու Ազատություն ռադիոկայանից։ Հուլիսի 13-ը լարված օր էր՝ սահմանային իրավիճակով պայմանավորված, բնական է, որ առաջնային կարևորության լուրը դա էր, բայց, հաշվի առնելով հանգամանքը, որ մի քանի տասնյակ ոստիկաններ էին ներգրավված ակցիան ցրելու գործին, նշնակում է, որ պետությունն այն համարեց կարևոր իրադարձություն, և Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր էր լուսաբանել այն։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտել է խոսքի ազատության դեմ ուղղված իշխանության հերթական այս քայլը։ Ինչ վերաբերում է այս երկու լրատվամիջոցին, որոնք չեն անդրադարձել հուլիսի 13-ի միջադեպին, փաստացի, նրանք իրենց դուրս են դնում լրագրողական համայնքից, ու առաջին անգամը չէ, որ ցույց են տալիս իրենց հավատարմությունը իշխանությանը՝ լրագրողական սկզբունքները ստորադասելով անձնական շահերին։

«Մեդիա պաշտպան»

Նույն շարքից