Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Բելառուսում զանգվածային բողոքի ցույցեր են, ոստիկանությունն ուժ է կիրառել /Տեսանյութ/

 

Բելառուսում բողոքի ցույցերի արդյունքում բախում է տեղի ունեցել ոստիկանության հետ: Իրավապահներն ուժ են կիրառել՝ փորձելով բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է RT-ի Telegram ալիքում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են հատուկ ստորաբաժանման ծառայողները փորձում բռնել ցուցարարներին: Մինչ նրանք փախուստի են դիմում, մնացած ցուցարարները դիմադրում են իրավապահներին: Ըստ «Գարուն» իրավապաշտպան կենտրոնի, Բելառուսում հարյուրից ավելի մարդ է բերման ենթարկվել:

Նշվում է, որ բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Բելգազպրոմբանկի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոյին թույլ չեն տվել մասնակցել նախագահական ընտրություններին։ Այժմ բողոքի ցույցերն են անցկացվում Մինսկում, Գոմելում և Բրեստում: Մայրաքաղաքում ցուցարարները գրավել են Նեմիգա փողոցը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից