Միջազգային Քաղաքականություն 

Թրամփին արգելել են պատերազմ սկսել Իրանի հետ

analitik.am

 

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հարցերով հանձնաժողովը հաստատել է 2021 ֆինանսական տարվա համար նախատեսված ռազմական բյուջեի փոփոխությունը, որով արգելվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատերազմ սկսել Իրանի հետ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Նշվում է, որ կատարված փոփոխությունն արգելում է Իրանի դեմ ռազմական գործողությունների ֆինանսավորումը, որոնք մեկնարկել են առանց ԱՄՆ օրենսդիրների հավանության: Ի պաշտպանություն նախաձեռնության, ելույթ են ունեցել 30 օրենսդիր, 22-ը դեմ են եղել:

Միևնույն ժամանակ հաստատվել է ևս երկու փոփոխություն, որոնք նախատեսում են չեղյալ համարել 2001 և 2002 թվականներին ԱՄՆ նախագահին տրված ռազմական ուժի օգտագործման թույլտվությունները:

 

Նույն շարքից