Հասարակություն 

ԱՄՆ-ում բուբոնիկ ժանտախտով վարակված սկյուռ է հայտնաբերվել

analitik.am

 

Բժշկական թեստերը հաստատել են, որ ԱՄՆ Կոլորադո նահանգում բուբոնիկ ժանտախտով վարակված սկյուռ կա: Այս մասին հայտնում են «New York Post»-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Նշվում է, որ սկյուռը ժանտախտի առաջին վարակակիրն է, որը գրանցվել է Դենվեր նահանգի Մորիսոն քաղաքում: Ժանտախտը մարդուն կարող է փոխանցվել վարակված միջատների կամ ընտանի կենդանիների միջոցով: Կատուները կարող են վարակվել և նույնիսկ մահանալ, շները չեն վարակվում ժանտախտով, սակայն կարող են տեղափոխել վարակված միջատներին:

Ինչպես նշել են բժիշկները, անհրաժեշտ նախազգուշական միջոցների կիրառման դեպքում վարակի վտանգը ծայրաստիճան փոքր է: Նրանք խորհուրդ են տվել տեղի բնակիչներին վերահսկել վայրի կենդանիների հետ շփումները և խորհրդակցել անասնաբույժի հետ ընտանի կենդանիների շրջանում առաջացած ցանկացած հիվանդության դեպքում:

 

 

Նույն շարքից