Ռազմական Տեսանյութեր 

Կեսգիշերից հետո գրեթե կրակոցներ չեն հնչել․ Արծրուն Հովհաննիսյան

analitik.am

 

Կեսգիշերից սկսած գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել կրակոցների, չեն կիրառվել հատկապես մեծ տրամաչափի զենքեր, հրետանի: Սակայն մինչ այդ ժամը որոշակի կրակոցներ են եղել: Այս մասին քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ հայկական կողմը նաև երկու ադրբեջանական ԱԹՍ է խոցել, որոնք ընկել են միջդիրքային տարածքում:

Այս պահի դրությամբ անդորրը շարունակվում է. «Արցախյան հատվածում էլ է հանգիստ եղել: Աստված տա այդպես էլ շարունակվի»:

Հովհաննիսյանն իր ցավակցական խոսքն ասաց երեկ ընկած հերոսների ընտանիքներին:

Ինչ վերաբերում է հակառակորդի կորուստներին, Հովհաննիսյանը նշեց, որ արդեն 12 անուն է շրջանառվում, սակայն հայտնի չէ՝ այդ ցուցակը վերջնական է, թե՝ ոչ:

 

Նույն շարքից