Ռազմական Տեսանյութեր 

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, թե ինչ զինատեսակներ է այս օրերին օգտագործել ադրբեջանական կողմը

analitik.am

 

Ըստ էության ադրբեջանական ԶՈւ-երը, այդ թվում՝ սահմանապահ ծառայությունը և 3-րդ բանակային կորպուսն իրենց զինանոցում եղած կարելի ասել ողջ զինանոցը գրեթե կիրառել է, բացառությամբ մի քանի միջոցների:

Կիրառվել են բոլոր տեսակի տրամաչափերի հրաձգային զենքերը՝ գնդացիրներ, ականանետեր, նռնականետեր և այլն: Օգտագործել են տանկեր, հրետանային միջոցներ, ընդհուպ 122 և չի բացառվում, որ ավելի մեծ տրամաչափերի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքերով, շատ հաճախ 1-2 տրամաչափով բարձր կամ ցածր զենքերի կիրառությունը շատ արագ հստակ ապացուցելը դժվար է. «Եթե մենք նշում ենք օրինակ «ԴԵ-20», սակայն հետո պարզվում է, որ եղել է «ԴԵ-30», նման սխալներն էական որևէ բան չեն փոխում, քանի որ եթե տրամաչափը հասել է այստեղ, կարող է զինատեսակների տեսակը հստակ չլինել շատ արագ»,-ասաց նա:

Հարվածային դրոնների մասով Հովհաննիսյանն ասաց. «Եթե չեմ սխալվում, մենք առաջին անգամ ենք տեսնում իսրայելական սքայ սթրայքեր տեսակը, մինչ այդ կիրառվել են այլ տեսակի հարվածային ԱԹՍ-ներ: Հավանաբար այն կամ սահմանային ծառայությանն է, կամ նոր համալրված տեսակներ են»:

«Մեր ՀՕՊ-ը մոտավորապես 10 ԱԹՍ է խոցել: Դրանց մեջ մնում են ինչպես փոքր հետախուզական մարտավարական խնդիր կատարող սարքեր, այնպես էլ հարվածային ու թանկարժեք ԱԹՍ-ներ»,-հավելեց նա։

 

Նույն շարքից