Ռազմական Տեսանյութեր 

Բացի ԱԹՍ-ներից, հակառակորդը միանշանակ կորցրել է մի քանի զրահատեխնիկա. Հովհաննիսյան

analitik.am

 

Բացի ԱԹՍ-ներից, հակառակորդը միանշանակ կորցրել է մի քանի զրահատեխնիկա: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հստակ թվեր չնշեց:

Ինչ վերաբերում է Analitik.am-ի հարցին՝ արդյո՞ք Սու-30-ներն օդ են բարձրացվել, եթե այո, ի՞նչ կապ ունի դա սահմանին տիրող իրավիճակի հետ, արդյո՞ք դրանք որևէ գործողության մասնակցել են, Հովհաննիսյանն ասաց, որ հարցին ուղիղ պատասխանել չի կարող. «ՀՀ ԶՈՒ-երի զորատեսակները, զորամասերը նման իրավիճակներում բերվում են համապատասխան աստիճանի պատրաստության, բայց ոչ ավել»:

 

Նույն շարքից