Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

«Նիկոլ Փաշինյան, այդ ի՞նչ ես պայմանավորվել ադրբեջանցի ընկերոջդ հետ, որ տղադ բանակը վերջացնելուց հետո պատերազմ սկսի». Իմքայլականը մի քանի անընդունելի հրապարակումներ ցիտեց

analitik.am

 

Ուզում եմ խոսել լրատվական դաշտում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների, միտումների մասին: Չեմ կարող չցիտել մի քանի հրապարակումներ՝ «Նիկոլ Փաշինյան, այդ ի՞նչ ես պայմանավորվել ադրբեջանցի ընկերոջդ հետ, որ տղադ բանակը վերջացնելուց հետո պատերազմ սկսի», կամ «Այդ փամփուշտները հայկական կողմը որտեղի՞ց է ձեռք բերել, ապօրինի ճանապարհով են ձեռք բերվե՞լ բանակի փամփուշտները», կամ «Հակառակորդը ՀՀ-ում խոցեց ռազմավարական նշանակության օբյեկտ» և այլն: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Խաչատրյանի խոսքերով, սա ընդդիմախոսություն չէ, սա դիվերսիա է, պարտիզանական պայքար պետության դեմ. «Սա ուղղված է պետության, ազգային անվտանգության ուժերը ջլատելուն:

Ոչ վաղ անցյալում այդպիսի մարդիկ պրովոկատոր էին որակվում, այսպիսի արարքների համար գնդակահարում էին փողոցներում: Դա անում էին ստիպված, որպեսզի պաշտպանեն երկիրը: Այդ մեթոդները հիմա կիրառելի չեն, սակայն մեր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները նույնն են մնացել:

Ես կոչ եմ անում մեր մեդիամասնագետներին, քաղաքագետներին, իրավագետներին մտածել իրավական կարգավորումների մասին, որպեսզի այդ տեղեկատվությունը, աղբը չմտնի դաշտ»:

Պատգամավորը նշեց, թե միտում է տեսնում, որ մարդիկ ուզում են ինքնադատաստան տեսնել այդպիսի մարդկանց հետ. «Ես կոչ եմ անում նրանց շատ հեռու չգնալ, քանի որ կարող են սամասուդի արժանանալ ու իշխանությունները նույնիսկ չեն կարողանա փրկել նրանց»:

Նույն շարքից