Կորոնավիրուս Հասարակություն 

Այսօրվանից գերմանացի բժիշկները մասնագիտական աջակցություն կցուցաբերեն հայ գործընկերներին

 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում տնօրենի տեղակալ Աննա Մարտիրոսյանի գլխավորությամբ ընդունեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստան ժամանած բժշկական թիմի ներկայացուցիչներին:

Բժիշկների թիմի ղեկավարն է Սթիվեն Բայերը:

Տնօրենի տեղակալը գերմանացի գործընկերներին ծանոթացրեց բուժկենտրոնում նոր կորոնավիրուսային համաճարակի պայմաններում իրականացվող աշխատանքներին, այնուհետև մասնագետները շրջայց կատարեցին ինֆեկցիոն բաժանմունքներում:

Այսօրվանից գերմանացի բժիշկները մասնագիտական աջակցություն կցուցաբերեն հայ գործընկերներին:

Գերմանացի բժիշկների պատվիրակությունը երկշաբաթյա հումանիտար առաքելության կազմակերպիչը Գերմանիայի դաշնային կառավարությունն է՝ գերմանական ISAR Միջազգային որոնողական և փրկարար կազմակերպության, Caritas International կազմակերպության և Ռոբերտ Կոխ ինստիտուտի հետ համատեղ:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից