Բարի օր Քաղաքականություն 

Սորոսականները մեր ներքին թշնամիներն են. Անի Հովհաննիսյան

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանն իր էջում գրում է.

«Հայտնի փաստ է, որ Հայաստանում ադրբեջանցիների նկատմամբ ընդգծված սիրառատ վերաբերմունք ունեն սորոսականները, ովքեր տարիներ շարունակ կեղծ խաղաղասիրություն են քարոզում՝ փորձելով թուլացնել հասարակության զգոնությունը։

Պետական դավաճանություն է խաղաղասիրություն քարոզել երկրում, որն ունի ագրեսիվ թշնամի՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ի սկզբանե և մինչ օրս հենց Ադրբեջանն է ագրեսիվ պահվածք դրսևորում։

Սորոսականները մեր ներքին թշնամիներն են, ովքեր ունակ են պատերազմական գործողությունների ժամանակ ապատեղեկատվություն, սուտ լուրեր տարածել, ադրբեջանական կայքերի ու օգտատերերի գրառումներն ու մեկնաբանությունները տարածել՝ 2016-ի ապրիլին ականատես ենք եղել նման հակահայկական պահվածքին։

Սորոսականներն առանձնահատուկ վտանգավոր են դառնում հենց պատերազմական իրավիճակներում, քանի որ մինչ բոլորը զբաղված են արտաքին թշնամու դեմ պայքարով, իրենք ներսից են հարվածներ հասցնում՝ առաջ բերելով կեղծ օրակարգեր, փորձելով վարկաբել հրամանատարներին, գեներալներին, մարդկանց, ովքեր պայքարում են պետության համար։

Սորոսականներն ու պետականությունն անհամատեղելի են, քանի որ Սորոսի ցանցի նպատակն աշխարհում պետության վերացումն ու կապիտալի ավելացումն է, հետևաբար անիմաստ է սպասել, որ Սորոսի կողմից ֆինանսավորվող կառույցներն ու մարդիկ որևէ կառուցողական քայլ են անելու։ Նրանց նպատակը քանդելն ու ոչնչացնելն է պետությունը հենց ներսից, ինչը նրանք մի քանի երկրի դեպքում հաջողությամբ իրագործել են։

Այսօր առավել ևս, քան երբևէ պետք է շատ զգոն լինենք և արտաքին թշնամու դեմ պայքարելով չմոռանանք ներքին թշնամու մասին՝ հնավորություն տալով նրան ներսից քայքայիչ գործողություններ ծավալել»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից