Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

analitik.am

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Թուրքիայի նախագահականի հաղորդմամբ՝ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունների և հատկապես լիբիական ճգնաժամի կարգավորման խնդիրներ։

«Նախագահները համակարծիք են եղել երկրների միջև առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու և Լիբիայում տևական խաղաղության հասնելու հարցում։ Համաձայնության են եկել միմյանց հետ ավելի սերտ աշխատել որպես 2 դաշնակից պետություն»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ զրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Սպիտակ տունը։ Նշվում է հետևյալը․ «Նախագահներ Թրամփն ու Էրդողանը քննարկել են ԱՄՆ-ի ու Թուրքիայի առևտրատնտեսական դրական հարաբերությունները։ Թրամփը շեշտել է, որ մենք հավատում ենք տարածաշրջանային հակամարտությունները բանակցությունների ճանապարհով լուծելու անհրաժեշտությանը»։

ermenihaber

 

Նույն շարքից