Քաղաքականություն 

Ինչից է հիմնականում սարսափում Բաքվի բռնապետը

analitik.am

Ուշագրավ է, որ երեկ գիշեր Բաքվում ցուցարարները հանդես էին գալիս նաև համամահմեդական «Ալլահու աքբար» («Աստված ամենամեծն է»), իսկ դրանից առաջ Սումգայիթում՝ շիայական «Յա՜ Հուսեյն» («Ո՜վ Հուսեյն») կարգախոսներով։

Որպեսզի հնարավոր լինի ճշգրիտ հասկանալ, թե ի՞նչ է կատարվում Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում, շատ կարևոր է հնարավորին մանրամասն ուսումնասիրել և հասկանալ ցուցարարների կազմը։

Ակնհայտ է, որ առնվազն «Յա՜ Հուսեյն» («Ո՜վ Հուսեյն») գոչող մարդիկ չեն կարող լինել ազգայնականներ կամ թուրքամետներ, այլ, ամենայն հավանականությամբ, ներկայացնում են իրանամետ շիայական հավատացյալ խմբերը, որոնցից էլ հիմնականում սարսափում է Բաքվի բռնապետը՝ ըստ երևույթին, աչքի առաջ ունենալով Իրանից շիայական հեղափոխության արտահանման իր համար մղձավանջային հեռանկարի օրըստօրե իրական դարձող պատկերը։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

Նույն շարքից