Հասարակություն 

«Ամեն ժողովուրդ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա», - ասում էր Սպարապետը

analitik.am

Սահմաններում նորից անհանգիստ է: Անասելի ցավոտ են մեր հերոսների խոցվելու մասին լուրերը, սակայն անթաքույց հպարտություն են պարգևում երկրի սահմաններն ամրապնդելու մեր տղաների անտրտունջ ջանքերը:

Արդեն որերորդ ամառն է, որ մենք ապրում ենք ուժգնացող լարվածության պայմաններում: Բացառություն էր 2016 թվականը, երբ ռազմական էսկալացիան սկսվեց ապրիլի առաջին օրերից: Մեր հակառակորդների սպասելիքներն, ինչպես միշտ, ցնորամիտ են: Այդպես էլ անհասկանալի կմնա նրանց, թե ո՞նց է իր վիճակից ամեն օր դժգոհող ազգը համախմբվում բանակի շուրջ՝ մի կողմ թողնելով ներքին խնդիրներն ու քաղաքական տարբեր հայացքները:

«Ամեն ժողովուրդ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա», - ասում էր Սպարապետը: Ասում էր հենց այսօրվա համար: Իսկ այս կռվում հոգնել չկա: Տարբերություն էլ չկա սահմանի որ մասում է՝ Տավուշում, Արցախում, թե մեկ այլ կետում:

Հավերժ հիշատակ մեր նահատակներին: Շուտափույթ ապաքինում՝ վիրավոր տղաներին: Երիցս փառք մեր Բանակին:

ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Աշոտ Ղուլյան

Նույն շարքից