Հասարակություն 

Քանի որ ծննդյան օրը տարին մեկ անգամ է, եկեք այս օրը բաց չթողնենք. Լուսինե Բադալյան

analitik.am

Այսօր բոլորս այնպիսի հոգեվիճակում ենք, որ շատ բաներ բաց ենք թողնում, բայց պարոն Սիմոնյան, մենք մոռացանք շնորհավորել պարոն Բաբաջանյանի ու Հրաչյա Հակոբյանի ծննդյան տարեդարձը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Լուսինե Բադալյանը:

«Քանի որ ծննդյան օրը տարին մեկ անգամ է, եկեք այս օրը բաց չթողնենք: Սրտանց շնորհավորում ենք, պարոն Բաբաջանյան և պարոն Հակոբյան»,-ասաց նա:

Հնչեցին ծափեր:

Ալեն Սիմոնյանն իր հերթին ասաց, որ չէին մոռացել. «Կապված նախորդ օրերի իրադարձությունենրի հետ, կարծում եմ, որ մեր գործընկերները հասկանալով մոտեցան»:

 

Նույն շարքից