Կորոնավիրուս Հասարակություն 

Հնդկաստանում ավելի քան 300 միլիոն մարդու համար կարանտինային ռեժիմ է սահմանվել

analitik.am

 

Հնդկաստանում մի քանի հարյուր միլիոն մարդու համար կարանտինային ռեժիմ է սահմանվել: Երկրում կտրուկ աճել է վարակվածների թիվը։ Այս մասին հայտնում է The Times-ը:

Հրապարակման մեջ նշվում է, որ ընդհանուր առմամբ իշխանությունները ցանկանում են կարանտինային ռեժիմ սահմանել ավելի քան 375 միլիոն մարդու համար. Որոշ քաղաքներ և նահանգներ կրկին ձեռնարկում են համաճարակի դեմ պայքարի միջոցներ:

Այսպես, Հնդկաստանի հյուսիսային Բիխար նահանգում իշխանությունները որոշել են բնակչությանն ուղարկել 15-օրյա կարանտինի: Այնտեղ վերջին երեք օրվա ընթացքում օրական գրանցվել է ավելի քան հազար վարակման դեպք:

Բացի այդ, Հնդկաստանի հարավային Բանգալոր քաղաքի բնակիչները, ավելի քան ութ միլիոն բնակչությամբ, մեկ շաբաթով կգտնվեն մեկուսացման մեջ: Նշվում է, որ վարակվածների քանակը հուլիսի սկզբին կտրուկ աճել է՝ հասնելով 20 հազար դեպքի:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ դեպքերի կտրուկ աճը պայմանավորված է կառավարության գործողություններով. Հունիսի սկզբին երկրում աստիճանաբար հեռացվել են սահմանափակումները:

 

Նույն շարքից