Հասարակություն 

Հրապարակվել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը

analitik.am

 

2020 թվականին ճամփորդությունների համար ամենավտանգավոր երկրների շարքում առաջին տեղում է Վենեսուելան: Այս մասին են վկայում «Numbeo» վերլուծական ծառայության տվյալները, որտեղ համեմատել են աշխարհում հանցագործությունների վիճակագրությունը: Ամբողջական զեկույցը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում, փոխանցում է Լենտան:

Այսպես, փորձագետների կարծիքով, Վենեսուելայում հանցագործության ցուցանիշը 84,36 է, իսկ անվտանգության ցուցանիշը՝ 15.64: Պապուա Նոր Գվինեան երկրորդ տեղում է, վտանգավորության ցուցանիշը կազմել է մոտավորապես 80, որին հաջորդում են Հարավային Աֆրիկան ​​(77.3) և Աֆղանստանը (76.9):

Բացի այդ, ամենավտանգավոր երկրների տասնյակում են Հոնդուրասը (76,6), Տրինիդադը և Տոբագոն (72.4), Բրազիլիան (68.3), Գայանա (68.1), Սալվադորը (67.8) և Սիրիան ( 67.4):

 

Նույն շարքից