Հասարակություն 

Գերմանիայում ուսուցիչը թուրք աշակերտին նկատողություն է արել դասամիջոցին թուրքերեն խոսելու համար

analitik.am

 

Գերմանիայում թուրք դպրոցականի ծնողները բողոք են ներկայացրել դպրոցի ուսուցչի դեմ, ով աշակերտին նկատողություն է արել դպրոցում թուրքերեն խոսելու համար։

Թուրքական մամուլը հայտնում է, որ Բադեն–Վյուրթենբերգ քաղաքում 3-րդ դասարանի թուրք աշակերտը դասամիջոցին ընկերների հետ թուրքերեն է խոսել։ Ուսուցիչը նկատողություն է արել և հանձնարարել է գրել, թե ինչու է պետք գերմանական դպրոցում գերմաներեն խոսել։

Աշակերտը գրել է․ «Երեխաները դպրոցում գերմաներեն են խոսում։ Գերմանիայում պետական լեզուն գերմաներենն է։ Դուք ցանկանում եք, որ մենք գերմաներեն խոսենք, քանի որ երեխաները գերմանացի են և եթե մենք թուրքերեն խոսենք, մյուս երեխաները մեզ չեն հասկանա։ Մենք չպետք է մեր մայրենի լեզվով խոսենք, որպեսզի կարողանանք ավելի լավ գերմաներեն խոսել»։

Թուրք ընտանիքի փաստաբանը պնդել է, որ ուսուցիչը երեխային նման հանձնարարություն տալու և այդ կերպ պատժելու իրավունք չուներ, քանի որ նման բան որևէ օրենքով նախատեսված չէ։ Ուստի ընտանիքը պատրաստվում է այս հարցով դիմել Գերմանիայի կրթության նախարարություն, ինչպես նաև՝ ուսումնասիրում է ուսուցչի պատժի դիմաց բարոյական փոխհատուցում պահանջելու օրենսդրական հնարավորությունները։

ermenihaber

 

Նույն շարքից