Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Մենք ստիպված ենք պայքարել ներսի թշնամու՝ սորոսականների և դրսի թշնամու՝ Ադրբեջանի դեմ․ Անի Հովհաննիսյան /տեսանյութ/

analitik.am

 

Մենք տեսնում ենք, որ արտակարգ դրության պայմաններում միակ արգելքը մնացել է հանրահավաքների արգելքը: Այս մասին Live News-ի հետ զրույցում հայտարարել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանի կազմակերպած ակցիային, Հովհաննիսյանը նշել է, որ ակցիաներն արտակարգ դրության ընթացքում արգելված չեն. «Անհասկանալի է, թե ինչու բերման ենթարկեցին Նարեկ Մալյանին, մյուս «ՎԵՏՕ»-ականներին, այդ թվում՝ նաև ինձ: Ես նաև Analitik.am-ի գլխավոր խմբագիրն եմ ու այդ պահին փաստացի լուսաբանում էի ակցիան»:

Հովհաննիսյանի խոսքերով, ակցիայի մասնակիցներն օրենքի որևէ խախտում թույլ չեն տվել, կրել են դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունը. «Միակ բացատրությունը, թե ինչու մեզ բերման ենթարկեցին, այն է, որ եղել է քաղաքական հրահանգ»:

Նույն շարքից