Քաղաքականություն 

Դիմում եմ աշխարհի տարբեր երկրներում հարց լուծող իմ բոլոր ընկերներին. Անդրանիկ Մանուկյան

analitik.am

Դիմում եմ աշխարհի տարբեր երկրներում բնակվող, հնարավորություն, հեղինակություն ու տվյալ երկրի «վերին էշելոններում» կապեր ունեցող և հարց լուծող իմ բոլոր ընկերներին.

Արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական զինուժը չի դադարեցնում ռազմական սադրանքները Հայաստանի դեմ։ Նրանց քարոզչամեքենան,ինչպես միշտ, աշխարհին մատուցում է սխալ տեղեկատվություն՝ փորձելով այդ սադրանքների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա և խուսափել պատասխանատվությունից։

Հակահայկական նենգ հայտարարություն է արել Թուրքիան։ Ադրբեջանի ղեկավարը անդադար մեզ սպառնում է պատերազմով,իսկ Բաքվի ցուցարարները Հայաստանի դեմ պատերազմ սկսելու պահանջ են ներկայացրել։

Այս ամենը վկայում է ,որ մեր պատմական Հայրենիքը պատերազմի մեջ ներքաշվելու իրական վտանգի առջև է կանգնած։

Իմ հարգելի ընկերներ,խնդրում եմ հետին պլան մղեք ունեցած բոլոր տարաձայնություններն ու նեղացածությունը։ Եկեք համախմբվենք, օգտագործենք մեր բոլոր հնարավորություններն ու կապերը՝ մեր հայրենիքին օգտակար լինելու համար։ Կիրառենք մեզ հայտնի բոլոր հնարավոր մեթոդները,մեր բնակության երկրներում հակահայկական քարոզչամեքենայի դեմն առնելու և իրականությունը տվյալ երկրի ժողովրդին հասանելի դարձնելու համար։

Փառք Հայ ժողովրդին և Հայոց բանակին:

Աստված պահապան Հայ զինվորին:

Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյան

Նույն շարքից