Իրավական Տեսանյութեր 

Իջևանի ոստիկանները բնակիչներից մեկի տանը կանեփի բույսեր ու մարիխուանա են հայտնաբերել /Տեսանյութ/

analitik.am

 

Հուլիսի 14-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Իջևանի Բլբուլյան փողոցի տներից մեկում հայտնաբերել են մարիխուանայի նմանվող, դեղնականաչավուն զանգված՝ 3 գրամից ավելի քաշով։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության կայքից։

«48-ամյա տանտիրոջ հայտնածով` զանգվածը թմրանյութ է։ Պարզվել է, որ նա տնամերձում կանեփ է աճեցնում։

Ծաղկանոցի մեջ հայտնաբերվել է կանեփի 88 բույս, որոնք արմատախիլ են արվել ու առգրավվել։

Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Իջևանի բաժին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 

Նույն շարքից