Միջազգային Քաղաքականություն 

Մարուքյանը Լյուքսեմբուրգի Դեպուտատների պալատի նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի ագրեսիայի մասին

analitik.am

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի նախագահ, նամակով դիմել է Լյուքսեմբուրգի Դեպուտատների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենին՝ տեղեկացնելով ՀՀ հյուսիս-արևելյան սահմանների նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի մասին։
Մարուքյանի նամակում շեշտադրվել են Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունների ռազմատենչ և սադրիչ հայտարարությունների անընդունելիությունը, ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները հայկական սահմանների նկատմամբ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության թիրախավորումը, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտումն ու տարածաշրջանում լարվածության ավելացումը։

«Մեր միջազգային գործընկերներին խնդրել ենք խստորեն դատապարտել ՀՀ սահմանին Ադրբեջանի սադրանքներն ու Ադրբեջանի ղեկավարության և նրա համախոհի անընդունելի հռետորաբանությունն ու գործողությունները»,-նշել է Մարուքյանը։

Նույն շարքից