Տեսանյութեր Քաղաքականություն 

haqqin.az-ը աֆղանական պատերազմի տեսանյութը ներկայացնում է որպես ադրբեջանական բանակի «հաջողություն»

analitik.am

Ադրբեջանական haqqin.az լրատվակայքը հերթական կեղծ տեղեկությունն է տարածել։

Այս անգամ Բաքվից ղեկավարվող կայքը ներկայացրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է խոցվում մոտ 10 զինվորական տեղափոխող ռազմական մեքենա։ Կայքը մեծարել է սեփական երկրի զինված ուժերին և հայտարարել, թե Հայաստանի ղեկավարությունը թաքցնում է սեփական կորուստները։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով տեսանյութը, պարզել է, որ այն համացանցում հայտնվել է առնվազն 2019 թվականին։ Ամենայն հավանականությամբ տեսանյութն արվել է Աֆղանստանում։ Կից ներկայացնում ենք ապատեղեկատվություն տարածող կայքի տարածած տեսանյութը, ինչպես նաև բնօրինակ տարբերակը։

Haqqin.az` հուլիս 2020

Բնօրինակ՝  դեկտեմբեր 2019

Նույնը  նաև տարածվել է 2019  թվականի նոյեմբերին В Контакте սոցիալական ցանցում։

Նույն շարքից