Քաղաքականություն 

Բաքվի բռնապետի դեմ գործողություններ ձեռնարկելու ներուժ ունեն ոչ միայն շիա հավատացյալների խմբերը, այլ նաև Թալիշստանի բնակչությունը

analitik.am

Արևելագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Դատելով Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի տարածած տեղեկատվությունից՝ Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման շրջանակներում անկախ իր կամքից հայտնված Թալիշստանի մայրաքաղաք Լենքորանում այսօր ժամը 20․00-ին նախատեսված է եղել անցկացնել բողոքի գործողություն։

Այս պահի դրությամբ սոցցանցերում «իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն» տարածելու շինծու մեղադրանքով ձերբակալված է առնվազն վեց ակտիվիստ, որոնց «զղջման ելույթները» տարածել է նաև Բաքվի բռնապետական վարչակարգի պաշտոնական քարոզչամիջոցներից մեկը։

Պետք է փաստել, որ իրավիճակի ցանկացած լարման պայմաններում արհեստածին այս կազմավորման ներսում Բաքվի բռնապետի դեմ գործողություններ ձեռնարկելու ներուժ ունեն ոչ միայն շիա հավատացյալների խմբերը, այլ նաև Թալիշստանի բնակչությունը՝ առնվազն մայրաքաղաք Լենքորանում»։

Նույն շարքից