Միջազգային Պատահարներ Ռազմական Քաղաքականություն 

ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին հրադադարի պահպանման կոչ է արել

analitik.am

ՄՆ-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին սահմանին անհապաղ նվազեցնել լարումն ու դադարեցնել փոխհրաձգությունը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հուլիսի 15-ի մամուլի ասուլիսում:

«ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին մահաբեր բռնությամբ: Մենք ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին և կոչ անում կողմերին անհապաղ սկսել դեէսկալացիա, վերսկսել բովանդակային երկխոսությունն ու պահպանել հրադադարը, որպեսզի սկսեն բանակցությունները՝ Մինսկի խմբի համանախագահության ներքո», - ասել է Պոմպեոն:

Նույն շարքից