Քաղաքականություն 

Արցախի նախագահն աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նոր նախարար է նշանակել

analitik.am

Այսօր ստորագրել եմ հրամանագիր Սամվել Ավանեսյանին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Մեկ այլ հրամանագրով` այդ պաշտոնին եմ նշանակել Միքայել Վիրաբյանին՝ վաղաժամկետ դադարեցնելով ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի նրա լիազորությունները։

Կարծում եմ՝ Միքայել Վիրաբյանը պատվով կկատարի իր առջև դրված խնդիրները»,- գրել է նա:

Նույն շարքից