Հասարակություն 

Ադրբեջանի ղեկավարության գլուխը պիտի մտնի, որ ցանկացած էսկալացիա իրենց վրա ավելի թանկ է նստելու, քան հանգիստ սթրվելը. Կարեն Վրթանեսյան

analitik.am

Երեկ մի քանի լրատվամիջոցի հարցազրույցներ, մեկնաբանություններ եմ տվել, բոլորին ասել եմ, որ ցանկացած պահին կարող է նորից սրվել իրավիճակը։

Նախ՝ որովհետև ադրբեջանական կողմը, այսպես ասած, «վառված» է և Ալիևն իր ժողովուրդին ապացուցելու բան ունի։

Երկրորդը՝ Ադրբեջանի ղեկավարության գլուխը պիտի մտնի, որ ցանկացած էսկալացիա իրենց վրա ավելի թանկ է նստելու, քան հանգիստ սթրվելը։ Այսինքն այս ֆորմատով ցանկացած նոր քայլ իրենց վիճակը վատթարացնելու է։

Ու շատ կարևոր բան. հիմա մեր դիվանագետները շատ ասելու / անելու բան ունեն։ Ադրբեջանի գիշերվա հարձակումը լուրջ փաստարկներ է մերոնց տալիս բոլոր ճակատներով Ադրբեջանի վրա միջազգային ճնշում գործադրելու համար։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան

Նույն շարքից