Քաղաքականություն 

Պոմպեոն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը

analitik.am

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները «խորապես անհանգստացած» է սահմանին տեղի ունեցող մահացու բռնությամբ:

«Մեր ցավակնցությունն ենք հայտնում բոլոր զոհերի հարազատներին: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել իրավիճակի սրումը, վերականգնել բովանդակային երկխոսությունն ու հրադադարը, ինչպես նաև վերսկսել Մինսկի խմբի համանախագահների հետ առարկայական բանակցությունները»,-ասել է Պոմպեոն:

 

Նույն շարքից