Ռազմական Տեսանյութեր 

Այս գիշեր հարձակվող ադրբեջանցի հատուկջոկատայինները եղել են մոտ 100-ը. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց

analitik.am

 

Այս գիշեր 03:40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատները՝ ավելի քան 100 հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել ՀՀ ԶՈւ Տավուշի մարզի սահմանապահ «Անվախ» անունով դիրքը գրավելու համար: Այն գտնվում է Մովսես ու Այգեպար գյուղերի ուղղությամբ ու հենց այս դիրքի շրջանոմ են զարգանում վերջին օրերի իրադարձությունները: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ հայկական կողմն անցել է շրջանաձև պաշտպանության, կանխել դիվերսիան ու ներթափանցման փորձը, հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով զոհեր ու կորցնելով տեխնիկա:

Դրանից հետո՝ 05:20-ին, ադրբեջանական կողմը սկսել է հրետակոծել Այգեպար ու Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ ու «Դե30» հաուբից:

Զուգահեռ գրոհներ են եղել «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ:

Բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել, իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ. «Մեր կողմից զոհեր ու վիրավորներ չկան՝ ոչ զինվորականների ոչ էլ քաղաքացիական բնակչության շրջանում»:

Նույն շարքից