Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ես ուզում եմ ցավով արձանագրել, որ մեզ մոտ շարունակվում են կորոնավիրուսի նոր դեպքեր գրանցվել. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Սկսած կիրակի օրվանից ադրբեջանական կողմը հրետակոծել է Մովսես, Այգեպար, Չինարի, ներքին Կարմրաղբյուր գյուղերը, ինչի արդյունքում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել հասցված վնասներն ու տալ գնահատական։

Վարչապետը նշեց, որ հատկապես այս օրերին մեզ պետք է ամուր թիկունք. «Ես ուզում եմ ցավով արձանագրել, որ մեզ մոտ շարունակվում են կորոնավիրուսի նոր դեպքեր գրանցվել: Երեկ գրանցվել է 554 դեպք 2190 թեստից: Ես մեր հայրենակիցներին կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային կանոնները»:

«Վերջին շաբաթվա ընթացքում առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է։ Մենք վերլուծում ենք, որ դա կարող է կապված լինել միայն հակահամաճարակային գործողությունների, մասնավորապես դիմակների կրման ծավալների ընդլայնման հետ: Ցավոք, ոչ բոլորն են դիմակ դնում: Կոչ ենք անում հետևել հորդորներին»:

 

Նույն շարքից