Հասարակություն 

ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել. ՊՆ խոսնակ

analitik.am

Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում։

ԹԱՐՄԱՑՈՒՄ- ՀՀ ԶՈՒ-ի զինանոցում նման կոնստրուկցիայով ԱԹՍ ներկայումս չի գործածվում։

Այսպիսով՝ հակառակորդը փորձում է ինչ-որ կերպ մեղմել իր բազմաթիվ տեխնիկական և մարդկային կորուստները։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան

Նույն շարքից