Ռազմական Տեսանյութեր 

Ադրբեջանի դիտարկվող կորուստները կարող են մոտենալ 1-2 տասնյակի. Հովհաննիսյան

analitik.am

 

Կորուստները հստակ գնահատել չենք կարող, դիտարկվող կորուստները կարող են մոտենալ 1-2 տասնյակի, բայց հստակ չեմ կարող ասել, չեմ կարող պնդել մի բան, որը դժվար կլինի ապացուցել: Կսպասենք հակառակորդի հաստատմանը, հետո ըստ այդմ կիմանանք, թե ինչ թվի մասին է խոսքը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հայկական կողմն այս գիշերվա ընթացքում գործողությունների արդյունքում զոհեր վիրավորներ չկան:

Ինչ վերաբերում է նախորդ բոլոր գործողությունների արդյունքում վիավորներին, ապա նրանցից 10-ը բուժում են ստանում, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

Այս գիշեր հայկական ուժերի կողմից հաստատ մեկ զինտեխնիկա խոցվել է, չի բացառվում, որ թիվն իրականում ավելի մեծ է:

 

Նույն շարքից