Ռազմական Տեսանյութեր 

Այդ երկու գործողություններն իրականում իրենց ծավալով ավելին են, քան՝ դիվերսիոն գործողությունները, դրանք հարձակում են եղել. Հովհաննիսյան

analitik.am

 

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը խոսելով վերջին օրերին թշնամու կողմից ձեռնարկված երկու դիվերսիոն փորձերի մասին, նշեց, որ չէր ցանկանա խոսել միայն դրանց մասին, քանի որ շատ դեպքերում մարտական գործողություններն ընթանում են համակարգված խառը մարտավարությամբ՝ հրթիռահրետանային կամ ԱԹՍ-ների հարվածներին զուգահեռ ընթացել են նաև ցամաքային զորքերի այլ բնույթի հարձակողական գործողություններ:

Կոնկրետ երկու դիվերսիոն գործողությունների մասով Հովհաննիսյանը նշեց, որ դրանք իրականում իրենց ծավալով ավելին են, քան՝ դիվերսիոն գործողությունները. «Դա, դասական մարտավարությամբ, հարձակում է: 100 հոգին դա մոտավորապես մի վաշտ է:

Եթե հաշվի առնենք, որ հատուջոկատայիններ են, ուրեմն սպառազինությունն ու պատրաստությունն էլ շատ ավելի մեծ է: Վստահ եմ նաև, որ դասական վաշտի կանոններով 100 հոգուն չի աջակցել  մեկ հրետանային մարտկոց, հավանաբար մի քանի դիվիզիոն է աջակցել, ինչը նշանակում է, որ հարձակման ծավալները շատ ավելի մեծ են»:

 

Նույն շարքից