Քաղաքականություն 

ԱԺ-ն Հովհաննես Խաչատրյանին ընտրեց ԿԲ խորհրդի անդամ

analitik.am

 

ՀՀ ազգային ժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում ընտրեց Հովհաննես Խաչատրյանին:

Քվեարկության մասնակցել է 99 պատգամավոր, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 2:

Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:

Խաչատրյանը ծնվել է 1983 թվականին Երևանում, սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում, ունի մագիստրոսի կոչում, 2002-2008թթ. աշխատել է Կենտրոնական բանկի վիճակագրության վարչությունում, նաև պատասխանատու է եղել դրամավարկային և ֆինանսական վիճակագրության որոշակի աշխատանքների համար:

2008 թվականից աշխատում է «Ամերիա» բանկում:

2015-ից ֆինանսական վերլուծաբան է, ներկայում ուսանում է բիզնեսի վարչարարություն կամ ադմինիստրացիա` Չիկագոյի համալսարանի բիզնես դպրոցում:

Նա անդամակցել է հասարակական կազմակերպությունների և կրթական ծրագրեր է իրականացրել է մարզերում:

Անկուսակցական է, ամուսանացած է, ունի 2 զավակ:

armenpress

 

Նույն շարքից