Միջազգային Քաղաքականություն 

Հայտնի է, թե ինչ խնդրի է բախվել ԱՄՆ նախագահը պանդեմիայի պայմաններում

 

Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկը ընտրազանգվածի հետ մասայական հանդիպումներ անցկացնելու անկարողություն է: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով CNN-ին:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, հանրահավաքները Թրամփի շտաբի հիմնական և ամենաարդյունավետ գործիքներից մեկն են ընտրողներ ներգրավելու հարցում: Սակայն երկրում առկա սահմանափակումների պատճառով ԱՄՆ նախագահին հաջողվել է անցկացնել միայն մի քանի հանրային միջոցառում, որոնց մի մասն անցկացվել է փակ ձևաչափով:

Միևնույն ժամանակ, Օկլահոմայի Տալսա քաղաքում տեղի ունեցած հանրահավաքը, որի հետ նախագահի թիմը մեծ հույսեր էր կապում չի արդարացրել սպասումները․ Զգալիորեն ավելի քիչ մարդ է գնացել միջոցառմանը, քան սպասվում էր, բացի այդ թիմի մի քանի անդամներ, ովքեր մասնակցել են հավաքի կազմակերպմանը, վարակվել են կորոնավիրուսով։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից