Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. աշխատանքային խումբ է ստեղծվում

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով՝

1. Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածում ծովափնյա ճեմուղու կառուցման (շուրջ 10 կմ) և դրա հարակից տարածքներում նախատեսվող քաղաքաշինական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հատվածներում, ինչպես նաև ճեմուղու կառուցման համար անհրաժեշտ հատվածներից մինչև լիճն ընկած տարածքներում առկա համապատասխան իրավունքի գրանցում ստացած հողամասերի և (կամ) շինությունների նկատմամբ իրավատեր հանդիսացող սուբյեկտների հետ համապատասխան գույքերի գնահատման և հետագա հնարավոր փոխհատուցման չափերի որոշման, ինչպես նաև այդ հատվածներում առկա ապօրինի շինությունների օգտագործողների հետ դրանց ապամոնտաժման հարցերը քննարկելու համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված աշխատանքներն իրականացնելու և դրա արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու համար ժամկետ սահմանել 2020 թվականի օգոստոսի 17-ը:

հավելված

 

 

Նույն շարքից