Հասարակություն 

Խոնարհվում եմ ձեր առաջ, ձեր ընտանիքների առաջ. Նիկոլ Փաշինյանը՝ զոհված հերոսներին

analitik.am

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մայոր Գարուշ Համբարձումյան,

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապիտան Սոս Էլբակյան,

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյան

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կրտսեր սերժանտ Գրիշա Մաթեւոսյան.

խոնարհվում եմ ձեր առաջ, ձեր ընտանիքների առաջ:

Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների եւ նրանց ընտանիքների առաջ:

Խոնարհվում եմ մեր բոլոր զինվորների առաջ, ովքեր այսօր ամուր կանգնած են Տավուշի հողի վրա եւ կերտեցին մեր այսօրվա հպարտությունը:

Եւ ուրեմն,
Կեցցե Ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե Արցախի Հանրապետությունը,
Կեցցե Հայոց բանակը
Եւ կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Նույն շարքից