Հասարակություն 

Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան, միգուցե դուրս գա՞ք երեսպաշտ սրիկայի մորթուց ու մի օգուտ տաք պատերազմող Հայրենիքին. Հակոբյան

analitik.am

Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան,

Միգուցե դուրս գա՞ք երեսպաշտ սրիկայի մորթուց ու մի օգուտ տաք պատերազմող Հայրենիքին: Այն Հայրենիքին, որին ձեր փիառի համար մինչև վերջ կթում եք: Լավ, դուք էս երկրի հետ կապ ունե՞ք, թե՞ չունեք: Բացի մեծ խառնակչություններին մասնակցելուց ու պղծության քարոզ տանելուց ի՞նչ եք արել էս երկրի համար: Հայաստանում չապրելով, մի բան խոսք տալով, հետո գցել ու չանելով՝ բացի տարբեր ժամանակների իշխանությունների հասցեին ավել-պակաս դուրս տալուց, մի օգուտ տալու ունա՞կ եք:

Այսօր հայ ժողովուրդը հանուն Հայրենիքի զոհված ու Վարդանանց միացած իր լավագույն զավակներին էր հողին հանձնում, դուք ի՞նչ եք անում, ո՞ր ծակն եք մտել, որ ձեն-ծպտուններդ դուրս չի գալիս: Շատ բան չեք կարո՞ղ անել, հայտնի մարդիկ եք, ամեն մեկդ մի պաստառ վերցրեք ու գնացեք ձեր երկրների կառավարական շենքերի դեմ ցույց արեք, մեդիաներին հարցազրույցներ տվեք, պատմեք աշխարհին, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահամանին: Պատմեք, կարծիք ստեղծեք, որ մարդիկ իմանան՝ հայ ժողովուրդը գործ ունի մինչև ատամները զինված հայասպան ու ագրեսիվ Ադրբեջանի հետ, որ չի թաքցնում մինչև վերջին հայը սպանելու և Հայաստանի մայրաքաղաքը գրավելու իր նպատակները: Հասկանում ենք՝ սա ԼԳԲՏ քարոզ չի, որ ձեզ մեջտեղից ճղեք, բայց մի բան արեք, որ հետո խոսելու իրավունք ունենաք, որ հետո չթքեն ձեր երեսին՝ որպես երեսնաշտ սրիկաների:

Միհրան Հակոբյան

Նույն շարքից