Իրավական 

Ահա պատասխանող Ստյոպա Սաֆարյանի խոստացած ահասարսուռ ապացույցներն իր արտահայտության վերաբերյալ

analitik.am

Փաստաբան Արամազդ Կիվիրյանն իր էջում գրում է.

«Ինչպես հիշում եք դեռևս 2019 թվականի օգոստոս ամսին «ՆՅՈՒԶ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել էր հայցադիմում ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի՝ հրապարակայնորեն կատարված արտահայտությունը հերքելու և ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասին։

Ընդ որում, այդ հայցի կապակցությամբ, եթե չեմ սխալվում պատասխանողը կատարել էր նաև հրապարակում, մոտավոր հետևյալ ֆորմատով, որ. «Այսքան ժամանակ քայլեր չեմ ձեռնարկել, բայց այ հիմա կտեսնեք, թե ինչա սպասվում, հատ-հատ ապացուցելու եմ, հրապարակելու եմ, չգիտեմ ինչ եմ անելու» և այլն։

Շուրջ մեկ տարի անց, այսօր՝ 16.07.2020թ. ստանում եմ պատասխանող Ստյոպա Սաֆարյանի կողմից «Հայցադիմումի առարկություններ» վերտառությամբ փաստաթուղթ (նշեմ, որ մինչ օրս հայցադիմումի պատասխան ներկայացված չէ և պատասխանողը բաց է թողել հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը, որը սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով)։

Նախ, հիշողությունը թարմացնելու համար նշեմ, որ հայցադիմում ներկայացնելու առիթ էր հանդիսացել պատասխանող Ստյոպա Սաֆարյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում «ՆՅՈՒԶ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի հասցեին թույլ տրված հետևյալ արտահայտությունը. «Քոչարյանի կանտորայից նյուզ.ամ-ին հանձնարարություն է իջեցվել շարք սկսել դատավորների անձնական որակների մասին, թե ինչ լավ մարդիկ են Հայաստանում արդարադատությունը բռնաբարածները...»:

Եվ այժմ ահա պատասխանող Ստյոպա Սաֆարյանի խոստացած ահասարսուռ ապացույցներն այդ արտահայտության վերաբերյալ. «Վիճելի արտահայտությունում հայցվորին (խոսքը գնում է «ՆՅՈՒԶ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի մասին) վերագրվող որևէ փաստական տվյալ բացակայում է առհասարակ։ Այսինքն, Վիճելի արտահայտությունում թեև առկա է հայցվորին պատկանող կայքի անվանումը, սակայն դրանում ընդհանրապես բացակայում է որևէ կոնկրետ, հստակ տեղեկություն հայցվորի կողմից որևէ գործողության կամ անգործության վերաբերյալ….այլ կերպ ասած, պատասխանողի կողմից արված Վիճելի արտահայտությունը պարզապես չի վերաբերում հայցվորին․․․»:

Պատասխանողի նման դիրքորոշումից հետո, կարելի է արձանագրել, որ հայցապահանջն ամբողջությամբ բավարարված է։

Հ/Գ Кто напуган - наполовину побит. А.Суворов»:

Նույն շարքից