Քաղաքականություն 

Մեծամորի ԱԷԿ-ի վրա հարձակումը կարող է ավելի շատ վնասներ հասցնել Ադրբեջանի «մեծ եղբայր» Թուրքիային

analitik.am

ՆՈՐԻՑ ՄԵԾԱՄՈՐԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԹԵՄԱՅՈՎ

Այսօր թշնամի երկրի լրահոսում հրապարակվեց Մեծամորի ատոմային էլեկտրակայանի դեմ հնարավոր հրթիռային հարված հասցնելու՝ ադրբեջանական պաշտպանական գերատեսչության սպառնալի հայտարարությանը:
Այդ կապակցությամբ հարկ եմ համարում ընդգծել, որ անհրաժեշտ է զրկել նման սպառազինություն ձեռք բերելու հնարավորությունից՝ այդպես հոխորտացող երկրին, որը միջազգային խոշորամասշտաբ ահաբեկչություն կատարելու հետևանքով կարող է բերել հարյուր հազարավոր մարդկանց մահվան և տարածաշրջանը հանգեցնել հումանիտար աղետալի իրավիճակի:
Մյուս կողմից հաշվի առնելով, որ Մեծամորի ԱԷԿ-ի վրա հարձակումը կարող է ավելի շատ վնասներ հասցնել Ադրբեջանի «մեծ եղբայր» Թուրքիային, բացառում եմ վերը նշված սպառնալիքի իրագործումը՝ համարելով այդ հայտարարությունը հոգեբանական ներգործության հնարք՝ խուճապային տրամադրություններ ստեղծելու նպատակով: Միևնույն ժամանակ, ավելորդ չեմ համարում այս հանգամանքի վրա հրավիրել միջազգային կառույցների, ինչպես նաև զենք-զինամթերքի առևտրող զբաղվող գերտերությունների ուշադրությունը:

Արշավիր Ղարամյան

Նույն շարքից