Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ բախվել են Mercedes-ն ու Opel-ը․ կան վիրավորներ

Այսօր, հուլիսի16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 75 կմ հատվածում, Պարույր Սևակ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 1-ը՝ ծայրահեղ ծանր, 2-ը՝ միջին ծանրության աշխատիշներով, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի ավտոմեքենայով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից